LME. Գունավոր մետաղների գներ. 14-03-19

Armenpress 09:31, 15 Մարտ, 2019

ԼՈՆԴՈՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.05%-ով և կազմել 1898.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 6390.50 դոլար, կապարի գինն աճել է 0.21%-ով և կազմել 2121.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 13005.00 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 21200.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 2829.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.03%-ով և կազմել 32000.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am