Ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են Վենեսուելան. Պոմպեո


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները լքել են այդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր Վենեսուելայում մնացած բոլոր ԱՄՆ դիվանագետները լքել են երկիրը: Նրանք այժմ շարունակելու են իրենց առաքելությունը մյուս վայրերից, որտեղ ևս օգնելու են կառավարելու վենեսուելացի ժողովրդին ուղղված հումանիտար օգնությունն ու աջակցել ժողովրդավարությանը»,- ասել է պետքարտուղարը: Նա հայտարարել է, որ իրենք անհամբերությամբ սպասում են Վենեսուելայում ամերիկյան ներկայության վերականգնմանը՝ այն բանից հետո միայն, ինչ «կսկսվի անցումը ժողովրդավարության»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am