1000х90.jpg (78 KB)

ԱԷՄԳ-ն իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում

Armenpress 19:52, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննա այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ: Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ԱԷՄԳ առաքելության այցը Հայաստան, որը իրականացնելու է երկրի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։ Քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:

«Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պատվիրակությունը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am