Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Armenpress 19:41, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 14-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ՝ մասնավորապես, անդրադարձել այն ոլորտներին, որտեղ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am