Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները

Armenpress 18:10, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։  Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։

Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես, շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am