Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն նկարչուհի Սոնա Բանոյանի աշխատանքները

Armenpress 17:42, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր նկարչուհի Սոնա Բանոյանը «Վիրտուալ աչք» խորագրով անհատական աշխատանքների ցուցահանդեսով անդրադառնում է մարդուն հուզող բազմաթիվ խնդիրների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվելու է մարտի 15-ին Ժամանակակից արվեստի թանգարանում:

ՀՀ վաստակավոր նկարչուհի Սոնա Բանոյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Սիրայում: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային և տեղական խմբային ցուցահանդեսներում և երկու անգամ արժանացել առաջին մրցանակի:

Սոնա Բանոյանը աշխատում է տարբեր ժանրերում, առավելապես՝ բատիկի և գոբելենի: Նրա աշխատանքները պահվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրական թանգարանում, Երևանի քաղաքապետարանի թանգարանում և անձնական հավաքածուներում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am