Հազվագյուտ վարդագույն ալմաստը Անտվերպենի աճուրդում վաճառվել Է գրեթե 9 մլն դոլարով

Armenpress 17:22, 14 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13,33 կարատ քաշով վարդագույն ալմաստը, որը գտել են Լեսոտոյի հանքավայրում, Անտվերպենի աճուրդում վաճառվել Է 8,75 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Gem Diamonds ընկերությունը, որին պատկանում Էր քարը: Գինը մեկ կարատի հաշվարկով ռեկորդային Է դարձել չմշակված քարի համար՝ գրեթե 657 հազար դոլար: Անցյալ տարի Pink Legacy քարը երեսակելուց եւ փայլեցնելուց հետո վաճառվել Էր ավելի քան 50 մլն դոլարով՝ սահմանելով վարդագույն ադամանդի գնի ռեկորդ՝ մեկ կարատի դիմաց՝ 2,6 մլն դոլար: Վարդագույն ալմաստները բավականին հազվագույտ քարեր են. դրանք կազմում են աշխարհում արդյունահանվող բոլոր ալմաստների շուրջ 2 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am