Լիտվայում վիրտուալ բանտի նախագիծ են մշակում


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում մշակվում Է վիրտուալ բանտի ստեղծման նախագիծ, որը նպաստելու Է բյուջետային միջոցների խնայողությանը եւ դատապարտյալների սոցիալիզացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանի եթերում հայտնել Է արդարադատության նախարար Էլվինաս Յանկյավիչյուսը:

«Ընթացիկ տարում պետք Է համակողմանիորեն քննարկվի նման վիրտուալ բանտի իրավական ասպեկտները, եւ առաջ ենք մղելու այդ նախագիծը»,-ասել Է նա: Լիտվայի համար օրինակ Է դարձել հարեւան Լեհաստանը, որի մասին հիշատակել Է նախարարը:

«Լեհաստանում վիրտուալ բանտում գտնվում Է 5 հազար կալանավոր: Ֆիզիկապես նրանք գտնվում են տանը՝ հատուկ թեւնոցներով, իսկ հսկողությունն ապահովում են մոտավորապես 70 պաշտոնատար անձինք. դրանք նվազագույն ծախսերն են»,-նշել Է Յանկյավիչյուսը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ Լիտվան եվրահանրակցությունում առաջատարն Է 100 հազար բնակչության հաշվով բանտարկյալների թվով: «Մենք առաջինն ենք ԵՄ-ում, եւ դա շատ վատ վիճակագրություն Է»,-ասել Է նախարարը: 2,8 մլն բնակչության դեպքում պատժական հաստատություններում պահվում Է 7 հազար մարդ: «Բանտերը լեփ-լեցուն են: Դրանք կատարում են մեկուսացման գործառույթ, բայց ոչ սոցիալիզացիայի: Պատիժը կրածների 62 տոկոսը կրկին իրավախախտումներ են կատարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am