1000х90.jpg (78 KB)

Windows-ում լուրջ խոցելիություն են գտել

Armenpress 16:14, 14 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում գտել Է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են ստանալ ցանց կամ զոհի սարք մուտք գործելու հնարավորություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում: Այդ խոցելիության օգտագործման համար կիբեռհանցագործները գրել են Էքսփլոյթ (ծրագիր ցանցային գրոհների իրականացման համար – խմբ.)՝ միտված դեպի Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգեր: Խոցելիությունը հաքերներին թույլ Է տվել լիակատար մուտք ստանալ գրոհվող համակարգիչ, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայում»: Խոցելիության վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Microsoft-ին, ինչից հետո վերջինս նորացում Է թողարկել իր օպերացիոն համակարգերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am