Շախմատի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում ևս ձախողվեց  

Armenpress 15:37, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտությամբ ավարտեց ելույթներն աշխարհի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 9-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցը Ղազախստանի թիմն էր: Կանանց թիմում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը: Մյուս մասնակիցները ձախողվեցին. Հայաստան-Ղազախստան` 3:1:

Շախմատի աշխարհի կանանց առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի ընտրանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am