Կարեն Խաչանովը Ինդիան-Ուելսի քառորդ եզրափակիչում է  

Armenpress 15:14, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսներն էր: 1 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:4, 7:6 (7:1) հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը:

Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am