1000х90.jpg (78 KB)

Մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են  

Armenpress 15:11, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա պայքարից հետո ավարտվեց մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում ազատ վարժություններում առաջինն Արթուր Դավթյանն էր (13,800): Նրան հաջորդեցին Վիգեն Խաչատրյանը (13,720) և Գագիկ Խաչիկյանը (13,000): Նժույգ թափերի վարժությունում անգերազանցելի էր Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը (14,820): Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը (13,920), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Գագիկ Խաչիկյանը (13,840):

Օղակների վարժությունում երկրի չեմպիոն դարձավ Արթուր Թովմասյանը (15,020), իսկ եռյակում ընդգրկեցին նաև Վահագն Դավթյանը (14,980) և Արթուր Ավետիսյանը (14,520): Հենացատկերում չեմպիոնը Արթուր Դավթյանն է (14,880), փոխչեմպիոնը և բրոնզե մեդալակիրներն են Վիգեն Խաչատրյանը (13,750) և Արթուր Ավետիսյանը (13,150):

Զուգափայտերի վարժությունում առաջինը Արթուր Դավթյանն էր (13,900), Վիգեն Խաչատրյանը (12,980) և Արթուր Ավետիսյանը (12,640) հաջորդեցին միմյանց: Պտտաձողի վարժությունում Արթուր Դավթյանը կրկին ոսկու արժանացավ (13,040): Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան Էրիկ Բաղդասարյանը և Վիգեն Խաչատրյանը:

Կանանց առաջնության բոլոր մրցաձևերում Հայաստանի չեմպիոնը Աննա Գրիգորյանն է:

Բազմամարտի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Արթուր Դավթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am