WebMoney ծառայությունը գործարկեց տեսանույնականացման համակարգը

Armenpress 14:03, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WebMoney հաշվարկների միջազգային համակարգը գործարկում Է սպասարկյալների տեսանույնականացման համակարգը, որը թույլ Է տալիս հեռավորության վրա հաստատել ինքնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերությունը:

Տեսանույնականացում անցնել կարելի Է աշխարհի ցանկացած կետից, օգտատիրոջը կպահանջվի սոսկ անձնագիրը եւ վեբ-խցիկով սմարթֆոնը կամ համակարգիչը:

2012 թվականին WebMoney-ում գործարկել են լուսանկարով նույնականացումը, մինչեւ այժմ դրանից օգտվել Է ավելի քան կես միլիոն սպասարկյալ:

WebMoney-ը հիմնվել Է 1998 թվականին, ներկայում գրանցված օգտատերերի թիվը գերազանցում Է 39 միլիոնը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am