1000х90.jpg (78 KB)

ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին

Armenpress 13:59, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի նախարարական մասում:

Բացի այդ, Եվրամիությունը 2019-2020 թվականներին 1 միլիարդ եվրոյից ավելի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիայի ժողովրդին եւ սիրիացի փախստականներին:

«Ես հպարտ եմ հայտարարել, որ ԵՄ-ն ավելի քան 560 մլն եվրո կտրամադրի 2019 թվականին եւ նույնքան գումար Էլ 2020 թվականին: Դեռ ավելին, մենք մտադիր ենք այդ մակարդակը պահպանել նաեւ 2021 թվականին»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am