Իրանում հինգ մարդ Է զոհվել գազատարի պայթելու հետեւանքով

Armenpress 13:47, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել Է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

«Գազատարի պայթելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել Ահվազ-Բանդար Մահշահր ավտոմայրուղում գազի արտահոսի պատճառով, այս պահի դրությամբ զոհվել Է հինգ մարդ, վեցը վերքեր են ստացել»,- գործակալությանը հայտնել Է Խուզիստանի նահանգի, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, շտապօգնության կենտրոնի ղեկավար Շահյար Միրհաշթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am