Լիանա Գյուրջյանը դարձել է ծանրամարտի պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Armenpress 11:58, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող աշխարհի պատանիների առաջնության կանանց 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նախ պոկեց 92 կգ և հրեց 116 կգ: Երկամարտի 208 կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 225 կգ արդյունքով Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարին է:

Նախօրեին ևս Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ էին նվաճել: 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկեց 137 կգ և հրեց 168 կգ: 305 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր: Նույն քաշային կարգում երկամարտի 304 կգ արդյունքով (պոկեց 134 կգ, հրեց 170 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Ղահրամանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am