Մեկնարկում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

Armenpress 10:58, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս և տեղի կաթոլիկ եկեղեցիները վերականգնվում են: Ֆինանսավորումը կատարվում է շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Dailysabah-ը տեղեկացնում է, որ կառավարությունն աշխատանքների համար հատկացրել է 15 մլն թուրքական լիրա, որը կվերահսկվի պետական հիմնադրամների գլխավոր տնօրենների կողմից:

Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և այն համարվում է ամենամեծ հայկական եկեղեցին Միջին Արևելքում: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:

2015 թվականին Դիարբեքիրում թուրք–քրդական բախումների պատճառով տեղի եկեղեցիները լուրջ վնաս են կրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am