1000х90.jpg (78 KB)

Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Տաշքենդի Օփենում  

Armenpress 15:53, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Տաշքենդի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է շախմատիստ Ագզամովի հիշատակին նվիրված Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 73 շախմատիստ 12 երկրից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:

 Մրցաշարում ամենաբարձր դասակարգված շախմատիստը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է: Մասնակիցների թվում է նաև վերջերս Իրանում մի շարք մրցաշարերում հաջող հանդես եկած երիտասարդ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը:  Առաջին տուրում Հայաստանի երկու պատվիրակն էլ հաղթանակներ տոնեցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am