1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիայի համը՝ ֆրանսիական խոհանոցի միջոցով 

Armenpress 15:49, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի լայնորեն ներգրավված կլինի «Ֆրանսիայի համը» միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայաստանյան 24 ռեստորան և 3 մասնագիտական դպրոց Երևանում, Գյումրիում և Դիլիջանում իրենց հաճախորդներին կներկայացնեն ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված իրենց ճաշացանկը:

«Ֆրանսիական գաստրոնոմիան մեր քաղաքականության  մեջ է: Այն ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ընդգծված առանձնահատկություն ունի, և դրանով է, երևի, պայմանավորված, որ ֆրանսիական գաստրոնոմիան գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ մարտի 18-ից  սկսած աշխարհի 150 երկրների 5000 շեֆ-խոհարարներ կմիավորվեն այս տոնակատարության շուրջ՝ իրենց հաճախորդներին առաջարկելով ընթրիք ֆրանսիական ձևով:

Goût de France միջոցառումը նախատեսում է նաև ավանդական գալա-ընթրիք, որն այս տարի կազմակերպվելու է Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am