ԲՀԿ երիտասարդների միությունը նոր նախագահ ունի

Armenpress 15:32, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Աշոտ Անդրեասյանը նշանակվել է կուսակցության երիտասարդների միության նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԲՀԿ երիտասարդների միության նորանշանակ նախագահը: 

«Սիրելի՛ ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել եմ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» երիտասարդների միության նախագահի պաշտոնում։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալու այսօրինակ մեծ վստահության, որը և՛ պարտավորեցնող է , և՛ ոգևորող։  Շնորհակալ եմ իմ կուսակցության ղեկավար Պարոն Գագիկ Ծառուկյանին և ողջ քաղաքական թիմին այս պատասխանատու պաշտոնը ինձ վստահելու համար։Անելու եմ անհնարինն ու հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր սպասելիքները»,- գրել է Աշոտ Անդրեասյանը։

ԲՀԿ երիտասարդների միությունը նախկինում ղեկավարում էր Վահե Էնֆիաջյանը, ով ներկա պահին զբաղեցնում է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am