Հայաստանի ու Վրաստանի նախագահներն անդրադարձել են սահմանային դելիմիտացիայի խնդրի լուծմանը

Armenpress 15:26, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել են երկու երկրների ընդհանուր սահմանի դելիմիտացիայի խնդրի լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին այս մասին նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Կարծում եմ՝ արդեն եկել է ժամանակը, որ մենք ավարտենք մեր սահմանային դելիմիտացիան: Չի կարելի, որ այդ խնդիրը լինի երկու երկրների միջև: Մենք որոշեցինք ընթացք տալ այն համաձայնությանը, որը ձեռք էր բերվել այն ժամանակ, երբ ես դեռ ԱԳ նախարար էի (2004-2005թթ.-խմբ.)»,- ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի Հանրապետության նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am