Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի անդամները քննարկել են միջոցառումների ծրագիրը

Armenpress 15:00, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր:

Նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Հայաստանում և սփյուռքյան համայնքներում Կոմիտաս վարդապետի ստեղծագործական հարուստ ժառանգության ներկայացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am