Տենոր Մասիս Առաքելյանը Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով հանդես է եկել Բեռլինում

Armenpress 14:25, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը»  ծրագրով հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին մասնակցել են դաշնակահար Դիթլինդ-Մարիա Շթռոփալը, ջութակահար Դավիթ Խաչատրյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգում ներկայացվել են Մասիս Առաքելյանի ջութակի և թավջութակի համար գրված և քառյակի համար մշակված ստեղծագործություններ, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի, գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի գործերը։

Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական է եղել։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել է պահանջկոտ հանդիսատեսին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am