Microsoft-ում քվանտային համակարգչի ստեղծումը համարում են ամենահեռանկարային նախագծերից մեկը
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվանտային համակարգչի ստեղծումը Microsoft ընկերության աշխատանքի առավել հեռանկարային ուղղություններից մեկն Է: Մարտի 12-ին այս մասին հայտարարել Է կորպորացիայի գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնում ելույթ ունենալով CERAWeek խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե խոսենք ամենաառաջավոր բաների մասին, ապա մենք քվանտային համակարգիչների մշակում ենք իրականացնում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ապագայի որ տեխնոլոգիաներն Է համարում բազմախոստում: Ինչպես ընդգծել Է նա, այդ ոլորտում տեխնոլոգիաներն «անհավանական ներուժ ունեն»: Զենդերի խոսքով, որի ելույթը հեռարձակվել Է CERAWeek-ի կայքում, քվանտային համակարգիչներն ապագայում թույլ կտան «երկու րոպեում կատարել ալգորիթմներ», որոնց համար սովորական հաշվողական տեխնիկայով «կպահանջվեն հազարավոր տարիներ» եւ Էներգիայի վիթխարի ծախսեր: 1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչեւ շարժական հեռախոսներ, ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն Է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում Է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: