Թրամփի ինքնագրով Աստվածաշունչը eBay-ում վաճառել են 325 դոլարով. The Hill

Armenpress 13:05, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստվածաշունչը, որը երկու տարի առաջ մակագրել Էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում eBay-ի ինտերնետ-աճուրդում վաճառվել Է 325 դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է The Hill թերթը, այժմ արդեն Աստվածաշնչի նախկին տերն սկզբնապես դրա դիմաց պահանջել Էր 525 դոլար, բայց ստիպված Էր աճուրդի ընթացքում երկու հարյուր դոլար զիջել, քանի որ հայտարարված գնով այն ձեռք բերել ցանկացողներ չգտնվեցին: Գրքի տիրոջ խոսքով, որը ներկայացել Է GraphwizardCollectibles կեղծանվամբ, նախագահն Աստվածաշունչն ստորագրել Էր 2016 թվականի ընտրարշավի շրջանակում երկրում կատարած ուղեւորության ընթացքում: Գրքին կցված Է հավաստագիր, որը հաստատում Է Թրամփի ստորագրության իսկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am