1000х90.jpg (78 KB)

Իրանուհի իրավապաշտպանը 10 տարվա բանտարկության Է դատապարտվել հիջաբը քննադատելու համար

Armenpress 11:49, 13 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանուհի իրավապաշտպան եւ փաստաբան Նասրին Սոթուդեին դատապարտել են 10 տարվա բանտարկության եւ մտրակի 148 հարվածի: Այդ մասին նրա ամուսինը՝ Սոթուդե Ռըզա Հանդանը, պատմել Է AFP գործակալությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սոթուդեն ընդհանուր առմամբ 33 տարվա բանտարկության Է դատապարտվել յոթ մեղադրանքով. իշխանության դեմ դավադրության, հասարակական կարգի խախտման եւ այլ հոդվածներով: Իրանական օրենսդրությամբ՝ նա կկրի ամենաերկարատեւ պատիժը՝ տասնամյա: Բացի դրանից, դատարանն իրավապաշտպան կնոջը մտրակի 148 հարված Է նշանակել այն բանի համար, որ նա դատարան Էր եկել առանց հիջաբի: Նասրին Սոթուդեն ակտիվորեն հանդես Է գալիս կանանց կողմից պարտադիր հիջաբ կրելը վերացնելու օգտին եւ չի պաշտպանում մահապատիժը: 2018 թվականի հուլիսին 55-ամյա կնոջը կալանավորել են եւ հինգ տարվա բանտարկության դատապարտել լրտեսության մեղադրանքով: Մինչ այդ նա արդեն երեք տարի նստել Էր հակապետական քարոզչության համար: 2012 թվականին նրան Սախարովի մրցանակով են պարգեւատրել հանուն մարդու իրավունքների պայքարի բնագավառում ակնառու ներդրման համար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am