Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ

Armenpress 11:26, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ մշակույթի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ստեղծագործողներին և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

 Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներինտրվող  աջակցության ծրագիրը 

Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական գրականության ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրատարակվեն կամ կտեղադրվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն:

 

Ովքե՞ր կարող են դիմել  

Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են։ Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

 

Ո՞ր նախագծերն են դիտարկվում  

 

Դրամաշնորհը տրվելու է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.  

 

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ հեղինակներին (մինչև երեսուն տարեկան) և փորձարարական գործերին,

 

բ) հետազոտական աշխատանքներ՝  

◆ հայ ժամանակակից գրականության քննադատություն,

◆ հայ արվեստի և մշակույթի քննադատություն,

◆ համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններ (խրախուսելի են ՀՀ մշակույթի նախարարության կազմած ցանկումընդգրկված գործերի թարգմանությունները):

 

Ինչպե՞ս դիմել  

 Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել grakandramashnorh@gmail.com էլեկտրոնային հասցեին:  

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝  

◆ հայտի ձևաթուղթը (կցվում է),

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),

◆ նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ երաշխավորագիր, ըստ որի, հրատարակիչը (նաև էլեկտրոնային) պարտավորվում է հետազոտական, ստեղծագործական կամ թարգմանական աշխատանքը հրատարակել մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը:

◆ հայտատուի ինքնակենսագրությունը (CV),

◆ անձը և բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, պահանջվող ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված կամ պատրաստի աշխատությունների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Ստեղծագործողներին և հետազոտողներին դրամաշնորհ հատկացնող խորհուրդը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:  

Հետազոտական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են լինելու՝ համապատասխանությունը հայտարարված ուղղությանը, արդիականությունը, գիտականությունը, անհրաժեշտության հիմնավորվածությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են լինելու՝ համապատասխանությունը հայտարարված ուղղությանը, կառուցվածքը, լեզուն և ոճը, օրիգինալությունը:

Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։ Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում 2020 թվականի բյուջեի հաստատումից հեո՝ մեկ ամսվա ընթացքում։

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն, հեռախոս՝ 011 52 39 38:

Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին դիմելու հայտաձև

 

Տվյալներ դիմումատուի վերաբերյալ

1.    

Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը

 

2.   

Հասցեն

 

3.   

Հեռախոսահամարը

 

4.   

Էլ-փոստը

 

Տվյալներ նախագծի վերաբերյալ

5.   

Ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի ուղղությունը

 

6.   

Թեման

 

 

7.   

Աշխատանքի անվանումը

 

 

8.   

Ժանրը

 

9.   

Աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ)

 

10.          

Աշխատանքի կանխատեսվող ծավալը (համակարգչային էջ, մեկ էջը 1800 նիշ՝ առանց բացատների)

 

11.  

Աշխատանքի իրականացման համար ակնկալվող գումարը (առավելագույնը՝ մեկ միլիոն դրամ)

 

 

Ամսաթիվ՝   

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵՐԿԵՐԻ

ՑԱՆԿ

 

Ներկայացվող ցանկում ընդգրկված են համաշխարհային գրականության այն ստեղծագործությունները, որոնք մինչ օրս արևելահայերեն չեն թարգմանվել կամ թարգմանվել են միջնորդ լեզվից` հիմնականում ռուսերենից: Ցանկը ներառում է մինչ քսաներորդ դարն ընկած ժամանակաշրջանի

արևելյան (Չինաստան,  Հնդկաստան, Ճապոնիա, Իրան, արաբական երկրներ), եվրոպական և ամերիկյան երկրների գրականությունը,

գրական սեռերն ու ժանրերը (էպոս, ողբերգություն, կատակերգություն, դրամա, պոեզիա),

եվրոպական գրականության զարգացման փուլերը (անտիկ, միջնադարյան, Վերածննդի, Լուսավորության),

ուղղությունները (կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ և այլն),

գրեթե բոլոր իրողությունները (ասպետական, պիկարոյական, գոթական վեպեր, էլիզաբեթյան դրամա, բարոկկո և այլն),

գեղարվեստական գրականությունից զատ նաև փիլիսոփայական, խոհագրական, պատմագրական, կենսագրական երկեր:

Գրական այլևայլ երևույթներից ընտրված են լավագույն կամ առանձնակի հետաքրքրություն ներկայացնող նմուշները, անհայտ գլուխգործոցներ, անտեսված արժեքավոր գործեր:

Ներկայացվող ցանկը կազմված է համաշխարհային գրականության ընտրանիների, վարկանիշային ցուցակների և հեղինակավոր մատենաշարերի հիմքով:

 

«Հոմերոսյան հիմներ» (Ք. ա. 7-6-րդ դդ.)

«Ռամայանա» (Ք. ա. 7-րդ դ.)

Թուկիդիդես (Ք. ա. 5-րդ դ.), «Պելոպոննեսյան պատերազմի պատմություն»

Եվրիպիդես (Ք. ա. 5-րդ դ.), «Ողբերգություններ»

Արիստոֆանես (Ք. ա. 5-4-րդ դդ.), «Կատակերգություններ»

«Մահաբհարաթա» (Ք. ա. 4-րդ դ.)

Արիստոտել (Ք. ա. 4-րդ դ.), «Մետաֆիզիկա», «Քաղաքականություն», «Առաջին և երկրորդ Անալիտիկա», «Մեկնության մասին»

Թեոֆրաստոս (Ք. ա. 4-3-րդ դդ.), «Խառնվածքներ»

Ապոլլոնիոս Հռոդոսցի (Ք. ա. 3-րդ դ.), «Արգոնավտիկա»

Պոլիբիոս (Ք. ա. 3-2-րդ դդ.), «Պատմություն»

Գայուս Վալերիուս Կատուլլուս (Ք. ա. 1-ին դ.), «Բանաստեղծություններ»

Մարկուս Տուլլիուս Կիկերոն (Ք. ա. 1-ին դ.), «Ճառեր», «Նամակներ», «Տուսկուլանյան զրույցներ»

Հուլիուս Կեսար (Ք. ա. 1-ին դ.), «Գաղղիական պատերազմի մասին»

Պուբլիուս Վերգիլիուս Մարո (Ք. ա. 1-ին դ.), «Բուկոլիկներ», «Գեորգիկներ»

Կվինտուս Հորացիուս Ֆլակկուս (Ք. ա. 1-ին դ.), «Սատիրաներ», «Էպոդներ», «Ներբողներ», «Նամակներ», «Բանաստեղծական արվեստ»

Պուբլիուս Օվիդիուս Նասո (Ք. ա. 1-ին - Ք. հ. 1-ին դդ.), «Հերոսուհիներ» (Heroides), «Սիրային էլեգիաներ», «Սիրո արվեստ», «Տոնացույց» (Fasti), «Տխուր էլեգիաներ», «Նամակներ Պոնտոսից»

Ստրաբոն (Ք. ա. 1-ին - Ք. հ. 1-ին դդ.), «Աշխարհագրություն»

Տիտուս Լիվիուս (Ք. ա. 1-ին - Ք. հ. 1-ին դդ.), «Հռոմի պատմություն» (Ab Urbe Condita) 

Գայուս Պետրոնիուս (Ք. h. 1-ին դ.), «Սատիրիկոն»

Սենեկա Կրտսեր (Ք. h. 1-ին դ.), «Ողբերգություններ», «Նամակներ Լուկիլիուսին»

Պլինիուս Ավագ (Ք. հ. 1-ին դ.), «Բնական պատմություն»

Էպիկտետոս (Ք. հ. 1-2-րդ դդ.), «Զրույցներ» (Disser­ta­tiones), «Ձեռնարկ» (Enchiridion)

Կոռնելիուս Տակիտուս (Ք. հ. 1-2-րդ դդ.), «Տարեգրություններ», «Պատմություն», «Գերմանիա»

Գայուս Սվետոնիուս Տրանկվիլլուս (Ք. հ. 1-2-րդ դդ.), «12 կեսարների կյանքը»

Պլուտարքոս (Ք. հ. 1-2-րդ դդ.), «Համեմատական կենսագրություններ»

Պլինիուս Կրտսեր (Ք. հ. 1-2-րդ դդ.), «Նամակներ»

Լուկիուս Ապուլեյուս (Ք. h. 2-րդ դ.), «Ոսկի էշը»

Պավսանիաս (Ք. հ. 2-րդ դ.), «Հունաստանի նկարագրություն»

Լուկիանոս (Ք. h. 2-րդ դ.), «Իրական պատմություններ», «Սատիրական երկխոսություններ»

Կլավդիուս Էլիանուս (Ք. h. 2-3-րդ դդ.), «Խայտաբղետ պատմություններ», «Կենդանիների բնության մասին»

Ֆիլոստրատոս (Ք. h. 2-3-րդ դդ.), «Ապոլլոնիոս Թիանացու կյանքը»

Դիոգենես Լաերտիոս (Ք. հ. 3-րդ դ.), «Փիլիսոփաների կենսագրություններ»

Պլոտինոս, «Էննեադներ» (Ք. h. 3-րդ դ.)

«Հազար ու մեկ գիշեր» (մոտ 850)

«Տակետորի Մոնոգատարի» (9-րդ դ.)

Սեյ Սյոնագոն, «Սնարի գիրք» (10-րդ դ.)

«Բեովուլֆ» (10-11-րդ դդ.)

Ֆիրդուսի, «Շահնամե» (10-11-րդ դդ.)

«Անդալուսյան պոեմներ» (9-13-րդ դդ.)

Իբն Հազմ, «Աղավնու մանյակ» (11-րդ դ.)

Մուրասակի Սիկիբու, «Գենձի մոնոգատարի» (11-րդ դ.)

Պիեռ Աբելար, «Իմ դժբախտությունների պատմությունը» (12-րդ դ.)

Ֆարիդ-ադ-դին Աթթար, «Թռչունների լեզուն» (12-րդ դ.)

Կրետիեն դը Տրուա, «Պերսևալ կամ ասք սրբազան սկիհի մասին», «Լանսելոտ կամ կառքի ասպետը» (12-րդ դ.)

«Սիդի երգը» (12-13 րդ դդ.)

«Սագա Էգիլի մասին» (13 րդ դդ.)

Ջալալադդին Ռումի, «Պոեմ թաքնված իմաստի մասին» (13-րդ դ.)

Ժան դը Մյոն, Գիյոմ դը Լորիս, «Վեպ վարդի մասին» (13-րդ դ.)

Վոլֆրամ ֆոն Էշենբախ, «Պարսիֆալ» (1210)

Սնորի Սթուրլուսոն, «Երկրային շրջան» (1230)

Թովմա Աքվինացի, «Summa theologica» (1265-1274)

Ռամոն Լուլ (1235-1315), «Երկեր»

Լո Գուան Ճուն, «Եռաթագավորություն» (14-րդ դ.)

Խուան Ռուիս, «Բարեբաստ սիրո գիրքը» (1330 - 1343)

Պետրարկա, «Կանցոններ» (1348-ից հետո)

«Ֆրանցիսկ Ասիզեցու ծաղիկները» (14-րդ դ.)

«Սըր Գավեյնը և Կանաչ ասպետը» (14-րդ դ.)

Շի Նա Յան, «Գետախորշեր» (14-րդ դ.)

Բոկաչչո, «Դեկամերոն» (1350-1353)

Ջեֆրի Չոսեր, «Քենթրբերյան պատմություններ» (1387-1400)

Ֆրանսուա Վիյոն (1431-1491), «Բանաստեղծություններ, բալլադներ»

Թոմաս Մելորի, «Արթուրի մահը» (1485)

Ֆրանչեսկո Կոլոննա, «Պոլիփիլոսի երազը» (1499)

Յակոպո Սաննաձարո, «Արկադիա» (1504[1])

Թոմաս Մոր, «Ուտոպիա» (1516)

Լուդովիկո Արիոստո, «Մոլեգին Ռոլանդը» (1516)

Էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության» (1509), «Դատողություններ կամքի ազատության մասին» (1524)

Լեոնարդո դա Վինչի (1452-1519), «Տրակտատներ»

Երմոլայ Էրազմ, «Ասք Մուրոմի Պյոտրի և Ֆեբրոնիայի մասին» (16-րդ դ.)

Ագրիպա ֆոն Նեթեսհայմ, «Գաղտնափիլիսոփայություն» (1531-1533)

Նիկկոլո Մաքիավելլի, «Ֆլորենցիայի պատմությունը» (1532)[2]

Ջորջո Վազարի, «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրությունները» (1550)

Բարտոլոմե դե Լաս Կասաս, «Հնդկացիների երկրի ավերման մասին» (1552)

Լուիզ Լաբե, «Բանաստեղծություններ» (1555)

Մարգարիտ Նավառացի, «Հեպտամերոն» (1558)

Ֆրանսուա Ռաբլե, «Գարգանտյուա և Պանտագրյուել» (1534-1564)

Լուիս Վաշ դե Կամոենշ, «Լուզիադներ» (1572), «Բանաստեղծություններ»

Տորկվատո Տասսո, «Ազատագրված Երուսաղեմ» (1581)

Միշել Մոնտեն, «Փորձեր» (1580-1582)

Քրիստոֆեր Մարլո (1564-1593), «Պիեսներ»

Սամյուել Փիփս, «Օրագրեր» (1660-1669)

Էդմունդ Սփենսեր, «Հովվերգական օրացույց» (1579), «Փերիների թագուհին» (1590)

Թոմաս Քիդ, «Իսպանական ողբերգություն» (1582-1592)

Ու Չեն Էն, «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» (1592)

Թոմաս Նաշ, «Տարաբախտ թափառականը կամ Ջեք Ուիլթոնի կյանքը» (1594)

Ինկա Գարսիլասո դե լա Վեգա, «Ինկերի պետության պատմություն» (1609)

Սերվանտես, «Դոն Կիխոտ» (1605-1615), «Խրատական նովելներ», «Պերսիլեսի և Սիգիզմունդի դեգերումները» (1617)

Ջոն Դոն (1572-1631), «Բանաստեղծություններ», «Աղոթքներ անակնկալ առիթներով» (Devotions upon Emergent Occasions, and Severall Steps in My Sicknes, 1624)

Բեռնալ Դիաս դել Կաստիլյո, «Նոր Իսպանիայի նվաճման իրական պատմությունը» (1632)

Ջամբատտիստա Բազիլե, «Պենտամերոն» (1634-1636)

Պու Սուն Լին (1640-1715), «Նովելներ»

Թոմաս Հոբս, «Լևիաթան կամ եկեղեցական և քաղաքացիական պետության մատերիան, ձևը և իշխանությունը» (1651)

Այզեք Ուոլթոն, «Հմուտ ձկնորսը» (1653)

Ջոն Բենիան, «Ուխտագնացի ուղին» (1678, 1684[3])

Ջոն Օբրի, «Համառոտ կենսագրություններ» (1681-1693)

Բեն Աֆրա, «Օրունոկո» (1688)

Լոպե դե Վեգա, «Պիեսներ» (1562-1635)

Տիրսո դե Մոլինա, «Պիեսներ» (1579-1648)

Պեդրո Կալդերոն (1600-1681), «Պիեսներ»

Ռոբերտ Բըրթոն, «Մելամաղձի անատոմիա» (1621)

Ֆրանսիսկո դե Կևեդո (1580-1645), «Բանաստեղծություններ»

Ֆրենսիս Բեքոն, «Նոր Ատլանտիդա» (1627)

Ռընե Դեկարտ (1596-1650), «Տրակտատներ»

Պիեռ Կոռնեյլ(1606-1684), «Ողբերգություններ»

Ժան-Բատիստ Մոլիեր (1622-1673), «Կատակերգություններ»

Ժան-Բատիստ Ռասին (1639-1699), «Ողբերգություններ»   

Լուիս Վելես դե Գևարա, «Կաղ սատանան» (1641)

Բալտասար Գրասիան, «Գրպանի գուշակարան» (1647), «Կրիտիկոն» (1651-1657)

Ջոն Միլթոն, «Կորուսյալ դրախտ» (1667), «Գտնված դրախտ» (1671)

Հանս Ֆոն Գրիմելսհաուզեն, «Սիմպլիցիսիմուս» (1668)

Անգելուս Սիլեզիուս, «Քերովբեական ուխտավորը» (1674)

Բենեդիկտ Սպինոզա (1632-1677), «Տրակտատներ», «Էթիկա» (1677)

Մարի Մադլեն դը Լաֆայետ, «Կլևի իշխանուհին» (1678)

Ալեքսանդր Փոփ (1688-1744), «Պոեմներ»

Ջոն Լոք, «Փորձ մարդկային ըմբռնողության մասին» (1690), «Քաղաքացիական կառավարման մասին» (1690)

Գոթֆրիդ Լայբնից (1646-1716), «Փիլիսոփայական երկեր»

«Ռուս նավաստի Վասիլի Կարիոտսկու պատմությունը» (18-րդ դ.)

Կառլո Գոլդոնի, «Պիեսներ» (1707-1793)

Անթընի Աշլի Քուփեր Շաֆթսբըրի, «Մարդկանց, վարքուբարքի, տեսակետների, ժամանակների բնութագրեր» (1711)

Կառլո Գոցցի, «Թատերական հեքիաթներ» (1720-1806)

Ջամբատտիստա Վիկո, «Ազգի ընդհանուր բնութին վերաբերող նոր գիտության հիմունքները» (1725)

Վովենարգ, «Մարդկային բանականության ճանաչողության ներածություն», «Մաքսիմներ» (1746)

Սամյուել Ռիչարդսոն, «Փամելա» (1742), «Քլարիսա» (1749)

Հենրի Ֆիլդինգ, «Թոմ Ջոնս ընկեցիկի պատմությունը» (1749)

Սամյուել Ջոնսոն, «Հաբեշստանի արքայազնը» (1759)

Ժան-Ժակ Ռուսո, «Ժյուլի կամ նոր Էլոիզ» (1760)

Լորենս Սթերն, «Թրիսթրամ Շանդիի կյանքը և հայացքները» (1759-1767)

Ցաո Սյուե Ցին, «Երազ կարմիր տաճարում» (1763-1791)

Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգ, «Լաոկոոն» (1766)

Օլիվեր Գոլդսմիթ, «Վեքֆիլդի քահանան» (1766)

Ջորջ Թոբայաս Սմոլեթ, «Համֆրի Քլինքերի արշավանքը» (1771)

Հենրի Մաքենզի, «Զգացական մարդը» (1771)

Ադամ Սմիթ, «Քննություն ազգերի հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ» (1776)

Ուիլյամ Բեքֆորդ, «Արևելյան վիպակներ», «Վաթեք» (1782)

Կառլ Ֆիլիպ Մորից, «Անտոն Ռայզեր» (1785-1790)

Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր, «Ոգետեսը»(1787-1789)[4]

Իմանուիլ Կանտ, «Պրակտիկ բանականության քննադատություն» (1788), «Դատող ունակության քննադատություն» (1790)

Ուիլյամ Գոդուին, «Քալեբ Ուիլյամս» (1794)

Մեթյու Գրեգորի Լուիս, «Վանականը» (1796)

Ֆանի Բըրնի, «Էվելինա» (1778), «Քամիլա» (1796)

Հայնրիխ ֆոն Քլայստ (1777-1811), «Նովելներ», «Դրամաներ»

Ջեյմս Բոսուել, «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791)

Անն Ռադքլիֆ, «Ուդոլֆ ամրոցի գաղտնիքները» (1794)

Դընի Դիդրո, «Ժակ ֆատալիստ» (1773), «Ռամոյի զարմիկը» (1760-ականներ[5]), «Միանձնուհին» (1796[6])

Ֆրիդրիխ Հյոլդեռլին, «Հիպերիոն» (1797-1799)

Չարլզ Բրոքդեն Բրաուն, «Ուիլանդ» (1798), «Էդգար Հանթլի» (1799), «Արթուր Մերվին» (1799-1800)

Յոհան Գոթլիբ Ֆիխթե, «Գիտաուսմունք» (1794)

Լյուդվիգ Թիք, «Ֆրանց Շտեռնբալդի ճանապարհորդությունը» (1798)

Նովալիս, «Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն» (1797-1800), «Պատառիկներ» (1797-1800)

Ալեքսանդր Բեստուժև-Մառլինսկի (1797-1837), «Վիպակներ և պատմվածքներ»

Յան Պոտոցկի, «Սարագոսայում գտնված ձեռագիրը» (1804)

Բոնավենտուրա, «Գիշերային հսկումներ» (1805)

Քլեմենս Բրենտանո (1778-1842), «Վիպակներ»

Ախիմ ֆոն Առնիմ (1781-1831), «Վիպակներ»

Ժան Պոլ, «Տիտան» (1800-1803), «Բիրտ տարիներ. ինքնակենսագրություն» (1804-1805)

Ֆրիդրիխ դը լա Մոտ - Ֆուկե, «Ունդինա» (1811)

Վոլֆգանգ Գյոթե, «Իտալական ճամփորդություններ» (1816-1817), «Փիլիսոփայական և բնագիտական երկեր», «Հեքիաթ»

Էռնստ Հոֆման, «Սատանայի ըմպելիքը» (1815), «Մուռ կատվի հայացքները» (1819-1821), «Սերապիոն եղբայրներ» (1819-1921), «Լվերի տիրակալը» (1822)

Վալտեր Սքոթ, «Հնավաճառը» (1816)

Արթուր Շոպենհաուեր, «Աշխարհը որպես կամք և պատկերացում» (1819)

Վաշինգթոն Իրվինգ, «Նյու Յորքի պատմությունը» (1809), «Պատմվածքներ», «Նիրհած հովտի լեգենդը» (1820)

Չարլզ Ռոբերտ Մաթյուրին, «Աստանդական Մելմոթը» (1820)

Թոմաս դը Քուինսի, «Ափիոն օգտագործող անգլիացու խոստովանությունը» (1822)

Ջեյմս Հոգ, «Արդարացված մեղավորի կյանքը» (1824)

Էսայաս Թեգներ, «Սագա Ֆրիտյոֆի մասին» (1825)

Ուիլյամ Հազլիթ, «Զրույցներ սեղանի շուրջ» (1822), «Ճամփորդական նոթեր» (1826),

Մերի Շելի, «Ֆրանքենշտայն» (1818), «Վերջին մարդը» (1826)

Յոզեֆ ֆոն Այխենդորֆ, «Մի դատարկապորտի կյանքից» (1826)

Հանս Քրիստիան Անդերսեն (1805-1875), «Պատմվածքներ»

Ուիլյամ Բլեյք (1757-1827), «Բանաստեղծություններ»

Ջակոմո Լեոպարդի (1798-1837), «Բանաստեղծություններ»

Սամյուել Թեյլոր Քոլրիջ (1802-1852), «Պոեմներ»

Օրեստ Սոմով (1793-1833), «Պատմվածքներ և վիպակներ»

Անտոնի Պոգորելսկի (1787-1836), «Պատմվածքներ»

Վլադիմիր Օդոևսկի (1804-1869), «Վիպակներ և պատմվածքներ»

Վլադիմիր Սոլոգուբ (1813-1882), «Պատմվածքներ»

Նիկոլայ Լեսկով (1831-1895), «Վիպակներ և պատմվածքներ»

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, «Ֆիխտեի և Շելինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» (1801), «Դասախոսություններ կրոնի փիլիսոփայության շուրջ» (1832)

Օնորե դը Բալզակ «Սերաֆիտա» (1834)

Էլիաս Լյոնռոթ, «Կալևալա» (1835, 1849)

Ֆրեդերիկ Սուլյե, «Սատանայի հուշերը» (1837-1838)

Թոմաս Մուր (1779-1852), «Հոգու մութ գիշերները», «Բանաստեղծություններ»

Հենդրիկ Կոնսիանս, «Ֆլանդրիայի առյուծը» (1838)

Հիլդեբրանդ, «Camera Obscura» (1839)

Ռալֆ Էմերսոն, «Էսսեներ» (1841, 1844)

Սյորեն Կիերկեգոր, «Այլընտրանք» (1843)

Հայնրիխ Հայնե, «Գերմանիա. ձմեռային հեքիաթ»(1843-1844)

Մաքս Շտիռներ, «Միակը և իր սեփականությունը» (1845)

Ժորժ Սանդ, «Կոնսուելո» (1842), «Սատանայի ճահիճը» (1845)

Դոմինգո Ֆաուստինո Սարմենտո, «Ֆակունդո» (1845)

Էդուարդ Լիր, «Անհեթեթությունների գիրք» (1846)

Կառլ Մարքս, «Գերմանական գաղափարաբանությունը» (1846), «18-րդ դարի դիվանագիտության գաղտնի պատմություն» (1899)[7]

Ժյուլ Միշլե, «Ժողովուրդ» (1846)

Ուիլյամ Փրեսքոթ, «Մեքսիկայի և Պերուի նվաճման պատմությունը» (1847)

Էլիզաբեթ Գասքել, «Մերի Բարթոն» (1848)

Էդգար Պո, «Արթուր Գորդոն Փիմի արկածները» (1838), «Էվրիկա» (1848)

Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիան, «Անդրշիրմյան գրառումներ» (1848)

Շառլ Նոդյե (1780-1844), «Նովելներ և վիպակներ»

Յոհան Լյուդվիգ Ռունեբերգ (1804-1877), «Բանաստեղծություններ և պոեմներ»

Ժերար դը Ներվալ (1808-1855), «Նովելներ և վիպակներ»

Ալֆրեդ Թենիսոն, «In Memoriam» (1850)

Հերման Մելվիլ, «Մոբի Դիք» (1851), «Պիեռ կամ երկիմաստություններ» (1852)

Յոզեֆ Վիկտոր ֆոն Շեֆել, «Զեքինգենցի փողհարը» (1853)

Հենրի Թորո, «Ուոլդեն կամ կյանքը անտառում» (1854)

Գոդֆրիդ Քելեր, «Կանաչ Հայնրիխը» (1855)[8]

Կառլ Հինեկ Մախա, «Մայիս» (1836), «Գնչուներ» (1857)

Վիկտոր Ռյուդբերգ, «Սինգոալա» (1857)

Ադալբերտ Շտիֆթեր, «Տաք աշուն» (1857)

Թեոֆիլ Գոթյե, «Ավատար» (1856), «Վեպ մումիայի մասին» (1858)

Մուլտատուլի, «Մաքս Հավելար» (1859)

Նաթանիել Հոթորն, «Յոթնաճակատ տունը» (1851), «Մարմարե այծամարդը» (1860)

Իմրե Մադաչ, «Մարդկային ողբերգություն» (1861)

Իպպոլիտո Նիևո (1831-1861), «Իտալացու խոստովանությունը» (1867)[9]

Անթընի Թրոլոփ, «Բերսեթշիրյան ժամանակագրություն[10]» (1855-1867)

Հենրիկ Իբսեն, «Պիեսներ», «Պեր Գյունտ» (1867)

Ալոիզիուս Բերտրան, «Խավարի Գասպարը. ցնորքներ Ռեմբրանտի և Կալոյի ոճով» (1868)

Պոլ Վեռլեն (1844-1896), «Պոեմներ»

Չարլզ Լեմ, «Էլիայի ակնարկները» (1823)

Վիկտոր Հյուգո, «Հան իսլանդացին» (1823), «Մարդը, որ ծիծաղում էր» (1869)

Լոտրեամոն, «Մալդորորի երգերը» (1869)

Չարլզ Դիքենս, «Փիքուիքյան ակումբի հետմահու հուշերը» (1836-1837), «Սառը տունը» (1853), «Մեր ընդհանուր ընկերը» (1864-1865), «Էդուին Դրուդի գաղտնիքը» (1870)

Ջոզեֆ Շերիդան լը Ֆանյու, «Գերեզմանոցի տունը» (1863), «Կարմիլա» (1871)

Ուիլյամ Ուորդսուորթ (1770-1850), «Բանաստեղծություններ»

Ջոն Քիթս (1795-1821), «Բանաստեղծություններ և պոեմներ»

Ֆրանց Բրենտանո, «Անցյալի և արդի սոփեստները», «Էության բազմանշանակության արիստոտելյան ըմբռնման մասին» (1862) 

Ջորջ Էլիոթ, «Միդլմարչ» (1872)

Ալեքսիս Կիվի, «Յոթ եղբայր» (1873)

Էմիլի Դիքինսոն (1830-1886), «Բանաստեղծություններ»

Ջերարդ Մանլի Հոփքինս (1844-1889), «Բանաստեղծություններ»

Արթյուր Ռեմբո, «Բանաստեղծություններ» (1871-1874)

Խուան Վալերա, «Պեպիտա Խիմենես» (1874)

Ջորջ Մերեդիթ, «Եսամոլը» (1879)

Էմիլ Զոլա, «Թակարդ» (1877), «Նանա» (1880)

Էսա դի Կեյրոշ, «Հայր Ամառուի ոճիրը» (1874), «Մասունք» (1887), «Մանդարին» (1880)

Թոմաս Հարդի, «Խելահեղ ամբոխից հեռու» (1874), «Ջուդ Աննկատը» (1896)

Ենս Պետեր Յակոբսեն, «Նիլս Լյունե» (1880)

Մաշադու դի Ասիս, «Բրազ Կուբաշի հետմահու հուշերը» (1881)

Գյուստավ Ֆլոբեր, «Բուվար և Պեկյուշե» (1881)

Ալեքսանդրոս Պապադիամանդիս, «Պատմվածքներ», «Մարդասպանը» (1983)

Վիլյե դը Լիլ-Ադան, «Անողոք պատմվածքներ» (1883)

Ժորիս Կառլ Հյուիսմանս, «Ընդդեմ էության» (1884)

Էդուին Աբոթ Աբոթ, «Ֆլաթլանդիա» (1884)

Էմիլիա Պարդո Բասան, «Ուլյոայի տոհմական ամրոցները» (1886-1887)

Թեոդոր Շտորմ, «Սպիտակ ձիավորը» (1888)

Ջուզեպպե Գարիբալդի, «Հուշեր» (1888)

Հերման Բանգ, «Ճանապարհի մոտ» (1886), «Թինե» (1889)

Լուի Կուպերուս, «Էլինե Վեռե» (1889)

Լուիս Քերոլ, «Սիլվիա և Բրունո» (1889-1893)

Ժյուլ Ռընար, «Օրագրեր» (1887-1910)

Ուիլյամ Մորիս, «Լուրեր Ոչմիտեղից կամ Հանգստի դարաշրջանը» (1890)

Ուիլյամ Ջեյմս, «Հոգեբանության հիմունքներ» (1890)

Առնե Գարբորգ, «Հոգնած մարդիկ» (1891), «Խաղաղություն» (1892)

Գաբրիել դ'Անունցիո, «Անմեղը» (1892)

Կալման Միկսատ, «Սուրբ Պետրոսի հովանոցը» (1895)

Հերբերթ Ուելս, «Դոկտոր Մորոյի կղզին» (1895)

Մեթյու Ֆիփս Շիլ, «Նովելներ», «Իշխան Զալեսկի» (1895) 

Սթիվեն Քրեյն, «Արիության ալ նշանը» (1895)

Ալֆրեդ Ժարի, «Ուբյու արքան» (1896)

Բենիտո Պերես Գալդոս, «Տրիստանա» (1892), «Ալմա» (1895), «Նազարին» (1895), «Կարեկցանք» (1897)

Ֆրենսիս Թոմփսոն (1859-1907), «Բանաստեղծություններ և պոեմներ»

Բոլեսլավ Պրուս, «Փարավոն» (1895)

Անրի Բերգսոն, «Մատերիա և հիշողություն» (1896)

Մարսել Շվոբ, «Երևակայական կենսագրություններ» (1896), «Մանկանց խաչակրաց արշավանքը» (1896)*

Ստանիսլավ Պշիբիշևսկի, «Homo Sapiens» (1896)

Ավգուստ Ստրինդբերգ, «Պիեսներ», «Դժոխք» (1897)

Օսկար Ուայլդ, «De Profundis» (1897)

Ֆրեդերիկ Ռոլֆ, «Տոտոյի պատմությունները» (1898)

Իտալո Զվևո, «Զառամություն» (1898)

Գեզա Գարդոնի, «Էգերի աստղերը» (1899)

Օկտավ Միրբո, «Կտտանքների պարտեզը» (1899), «Սպասուհու օրագիրը» (1900)

Ջոզեֆ Քոնրադ, «Լորդ Ջիմը» (1900)

Ստեֆան Մալարմե (1842-1898), «Պոեմներ և բանաստեղծություններ»

Ամբրոզ Բիրս (1842-1912), «Պատմվածքներ»

Հենրի Ջեյմս, «Դեսպաններ» (1901)

Սամյուել Բաթլեր (1835-1902), «Ամենայն մարմնի ուղին» (1903) [11]

Լեոն Բլուա (1846-1917), «Նովելներ և էսսեներ»

[1] Գրվել է 1489-ին:

[2] Հրատարակվել է հետմահու:

[3] Առաջին և երկրորդ մասերի հրատարակության տարեթվերը:

[4] Շիլլերի անավարտ այս վեպի շարունակությունը գրել է Հանս Հայնց Էվերսը:

[5] Գրության մոտավոր ժամանակը: Լույս է տեսել 19-րդ դարում:

[6] Լույս է տեսել հետմահու:

[7] Գրված է անգլերեն:

[8] Երկրորդ խմբագրությունը՝ 1879-1880 թթ.:

[9] Լույս է տեսել հետմահու:

[10] Վիպաշար:

[11] Լույս է տեսել հետմահու:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am