Շախմատի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանն է

Armenpress 07:27, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի  կանանց հավաքականի նախավերջին մրցակիցն աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող կանանց թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին կմրցի Վրաստանի հավաքականի հետ:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարները Չինաստանի և Ռուսաստանի թիմերն են: Հայաստանի հավաքականը 8-րդ տեղում է:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի թիմը մրցաշարում ելույթ ունենալու հրավեր է ստացել 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am