«Լոռի»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական

Armenpress 20:08, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի»-ի կիսապաշտպան Ալեքսանդրու Օսիպովը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Վանաձորը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը: 

Մոլդովայի ընտրանին մարտի 13-24-ն անցկացնելու է մարզական հավաք, որի շրջանակում մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի Մ19 հավաքականի հետ:

Օսիպովը «Լոռի»-ին էր միացել 2019 թվականի փետրվարի 11-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am