1000х90.jpg (78 KB)

ՀՀ նախագահը Գագիկ Ասլանյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, իսկ Ավետիկ Մուրադյանին ազատել այդ պաշտոնից

Armenpress 19:25, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրմանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.  Գագիկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Ավետիկ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am