Ավստրալացի գիտնականները փորձում են կենսավառելիք ստանալ շաքարեղեգից

Armenpress 18:00, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի գիտնականները պնդում են, որ շաքարը կարող Է դառնալ Էկոլոգիապես մաքուր վառելիքի եւ կենսաքայքայվող պլաստիկի աղբյուր: Քվինսլենդի նահանգի համալսարանի լաբորատորիայում արդեն կատարվել են շաքարեղեգի գեների խմբագրման առաջին գիտափորձերը, ինչը թույլ կտա գտնել բույսի նոր կիրառում եւ նվազեցնել բեռնվածությունը մոլորակի Էկոհամակարգի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավստրալիայում տարեկան հավաքում են շուրջ 35 միլիոն տոննա շաքարեղեգ: Դա մեր տնտեսությանը բերում Է շուրջ 2 միլիարդ դոլար եւ աշխատանք Է տալիս 40 հազար մարդու, բայց այսօր ինդուստրիան պայքարում Է հանուն շահութաբերության. շաքարի պահանջարկը եւ դրա գինն ընկնում են, իսկ ծախսերն աճում են: Դա նշանակում Է, որ շատ արտադրողներ շահագրգռված են իրենց եղեգի այլընտրական օգտագործման հարցում»,- պատմել Է Քվինսլենդի համալսարանի ավագ գիտական աշխատակից Դարեն Ռեյքմանը: Նրա խոսքով՝ եղեգից վառելիքի արտադրության փորձնական գիծն արդեն նախագծված Է եւ պատրաստ Է առաջին հումքի ընդունմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am