1000х90.jpg (78 KB)

Քիմ Քարդաշյանը նկարահանվել Է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում

Armenpress 16:00, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը նկարահանվել Է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում: Նա լուսանկարները մարտի 12-ին հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեք լուսանկարներից բաղկացած շարքում ֆոտոշոփով «կլոնավորված» 38-ամյա հեռուստաաստղը վառ ներկված շրթունքներով կեցվածք Է ընդունել ներքնազգեստով կամ իրանը գրկող սեւ կոստյումով: Քիմ Քարդաշյանը ցուցադրել Է 1990-ական թվականների վերջին եւ 2000-ականների սկզբին լայն տարածում գտած ֆուտուրիստական ոճի ակնոցները, որոնք նորաձեւություն են վերադարձել 2018 թվականին: Ֆոտոշարքի հեղինակներն են՝ նորաձեւության հայտնի ֆոտո-դուետ Մերթ Ալասը եւ Մարկուս Փիգոտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am