Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Armenpress 14:52, 12 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 12-ին  ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական կարևորություն ունեցող խնդիրների, ինչպես նաև մի շարք ոլորտներում հեռանկարային ծրագրերի և դրանց իրագործման վերաբերյալ: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am