Apple-ը կարող Է մարտի 25-ին ներկայացնել երկու նոր ծառայություն. The Verge

Armenpress 13:36, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան, ինչպես սպասվում Է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության եւ նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:

Ընկերությունը հայտարարել Է, որ մարտի 25-ին մտադիր Է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ Է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում Է, որ գալիս Է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին: The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում Է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում Է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձեւակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:

Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Apple-ը նաեւ կարող Է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ եւ AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին Է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:

Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել Է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am