1000х90.jpg (78 KB)

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Armenpress 12:31, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մարտի 6-10-ը  տեղի է ունեցել  «ITB Berlin - 2019» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին հայկական շուրջ 25 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ, ովքեր ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ, այդ թվում՝ զբոսաշրջային համատեղ ծրագրեր թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանում:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու համտես:

Տեղեկանք. Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am