Մարտի 18-29-ը Թբիլիսիի մերձակայքում կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները

Armenpress 12:23, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի եւ Վրաստան-ի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժություններին կմասնակցեն 350-ից ավելի զինծառայողներ՝ 21 դաշնակից պետություններից (Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Հոլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Թուրքիա եւ ԱՄՆ) եւ ՆԱՏՕ-ի չորս գործընկեր երկրներից (Ադրբեջան, Ֆինլանդիա, Վրաստան եւ Շվեդիա): Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները երկրորդ վարժանքներն են ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթի (SNGP) շրջանակում: Առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 2016 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am