Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը

Armenpress 20:47, 11 Մարտ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը եւ ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին եւ պատշաճ կերպով իրականացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am