1000х90.jpg (78 KB)

Airbus-ն սկսել Է աերոտաքսիի փորձարկումները. DPA

Armenpress 17:25, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus ընկերությունը մարտի 11-ին Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում սկսել Է աերոտաքսիի փորձարկումները, որն ստացել Է CityAirbus անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը:

Սպասվում Է, որ ապագայում այդ տաքսիներն ավանդական փոխադրամիջոցների այլընտրանք կդառնան ամենից առաջ առանձնապես ինտենսիվ երթեւեկությամբ քաղաքներում: Նոր փոխադրական համակարգի շնորհանդեսը քաղաքապետարանի առջեւի հրապարակում անցկացրել են տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը եւ թվային տեխնոլոգիաների զարգացման հարցերի պետնախարար Դորոթեա Բերը:

CityAirbus-ն իրենից ներկայացնում Է անօդաչու թռչող սարքի նմանվող մեքենա՝ չորս նստոցով եւ ութ պտուտակով: Այն աշխատում Է Էլեկտրական քարշուժով: Ենթադրվում Է, որ այդ օդային տաքսիները կերթեւեկեն խոշոր քաղաքներում, մասնավորապես, կենտրոնից մինչեւ օդանավակայան:

Հետագայում հնարավոր Է նաեւ այլ կիրառում. դրանք, օրինակ, կարող են բժիշկներին արագորեն հասցնել արտակարգ պատահարների վայրեր, խիստ անհրաժեշտության դեպքում արյուն եւ օրգաններ փոխադրել հիվանդներին: CityAirbus-ը նախագծվել Է Բավարիայի Դոնաուվյորտե քաղաքում Airbus-ի գործարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am