1000х90.jpg (78 KB)

Դեսպան Փոլադյանը և Իրաքի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին

Armenpress 16:58, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 10-ին հանդիպել է տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Կողմերն անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվել են, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։

Բացի այդ, անդադարձ է կատարվել Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am