1000х90.jpg (78 KB)

Tesla-ն բարձրացնում Է իր Էլեկտրամոբիլների գները

Armenpress 14:21, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը որոշում Է ընդունել միջին հաշվով 3 տոկոսով բարձրացնել իր Էլեկտրամոբիլների գները, բացառությամբ՝ բազային կոմպլեկտացիայի Model 3-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ավտոարտադրողը մարտի 10-ին հայտնել Է իր կայքում:

«Tesla-ն ստիված կլինի իր Էլեկտրամոբիլների գները մոտավորապես 3 տոկոսով բարձրացնել ամբողջ աշխարհում, քանի որ մենք ավելի քիչ ավտոխանութներ ենք փակելու, քան պլանավորել Էինք»,-նշվում Է ընկերության հայտարարության մեջ: Փետրվարի վերջին Tesla-ն հայտարարել Էր իր ավտոխանութների մեծամասնությունից հրաժարվելու եւ առցանց-վաճառքների անցնելու մտադրության մասին, որպեսզի բազային կոմպլեկտացիայի Model 3-ի արժեքը նվազեցնի մինչեւ 35 հազար դոլար: «Սակայն վերլուծության արդյունքում, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացվել Է մեր սրահներից յուրաքանչյուրի վերաբերյալ, մենք եկել ենք այն եզրակացության, որ մեզ եւս մի քանի ամիս կպահանջվի մեր մտադրությունն իրագործելու համար»,-ասված Է հայտարարության մեջ: Դեռ ավելին, ենթադրվում Է, որ պլանները կվերանայվեն: «Արդեն փակված խանութներից մի քանիսը վերստին կբացվեն»,-հավելել Է ընկերությունը: Այժմ Tesla-ն արտադրում Է Model 3 եւ Model S սեդաններ, ինչպես նաեւ Model X քրոսովեր: Բազային կոմպլեկտացիայի Model 3-ն առաջարկվելու Է 35 հազար դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am