1000х90.jpg (78 KB)

Սրբուհի Սարգսյանը ներկայացրեց եվրատեսիլյան «Walking out» երգի տեսահոլովակը

Armenpress 21:59, 10 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am