Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը  

Armenpress 15:17, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները հայտնի չեն:

Արտիստի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա թատրոնում, սակայն դեռևս հայտնի չեն անցկացման օրն ու ժամը:

Վլադիմիր Էտուշը տարբեր կերպարների է մարմնավորել 150-ից ավելի ֆիլմերում, այդ թվում և՝ «Կովկասի գերուհին», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am