1000х90.jpg (78 KB)

Ստամբուլի ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Մարտի 8-ի երթի մասնակիցների նկատմամբ

Armenpress 11:50, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում մարտի 8-ին կազմակերպված «Ֆեմինիստական գիշեր» խորագրով կանանց երթի մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից նախաձեռնված այս երթը նախատեսվում էր իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակից: Սակայն ոստիկանությունն արգելել է երթի անցկացումը՝ կոչ անելով հավաքվածներին հեռանալ: Այնուհետև թուրք ուժայինները սկսել են կանանց նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել:

Նշենք, որ նմանօրինակ երթեր Մարտի 8-ին Ստամբուլում կազմակերպվում էին արդեն 17-րդ անգամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am