Դեւիդ Հոքնիի վրձնի դիմանկարը աճուրդում վաճառել են 49,4 մլն դոլարով

Armenpress 17:49, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի նկարիչ Դեւիդ Հոքնիի «Հենրի Հելդցալերը եւ Քրիստոֆեր Սքոթը» կտավը մարտի 7-ին Լոնդոնում Christie՚s-ի «Հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստը» աճուրդում վաճառվել Է 37,6 մլն ֆունտ ստեռլինգով (49,4 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent թերթը՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին:

Փորձագետները նախապես ստեղծագործությունը գնահատել Էին ավելի քան 30 մլն ֆունտ (մոտավորապես 37,7 մլն դոլար): Նկարը աճուրդի Էր դրվել Բառնի Էբսուորթի հավաքածուից: Հոքնին այն ստեղծել Է 1969 թվականին: Անգլիացի նկարիչ, գծանկարիչ եւ լուսանկարիչ Դեւիդ Հոքնին համարվում Է փոփ-արտ ուղղության արդի առավել նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Անցյալ տարի նրա «Նկարչի դիմանկար («Ավազան՝ երկու ֆիգուրով») նկարը Նյու Յորքում Christie՚s-ի աճուրդում վաճառել են 90,3 մլն դոլարով, ինչը համաշխարհային ռեկորդ Է դարձել կերպարվեստի այն ստեղծագործությունների վաճառքների պատմության մեջ, որոնք ստեղծվել են ներկայում ապրող նկարիչների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am