1000х90.jpg (78 KB)

Գիտնականները սիրտն առողջ պահելու պարզ միջոց են գտել

Armenpress 15:59, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի ազգային համալսարանի մի խումբ գիտնականներ կատարված հետազոտության ընթացքում ապացուցել են փոխադարձ կապը նախաճաշելու, հեռուստադիտումների եւ սրտի հիվանդությունների ու ինսուլտի առաջացման հավանականության միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Եվրոպայի Հետազոտությունների համակարգման գործակալության կայքում:

Պարզվել Է, որ այն մարդիկ, ովքեր չեն ծուլանում եւ կանոնավոր կերպով նախաճաշում են, զգալիորեն հազվադեպ են ենթակա լինում նստվածքների արյունատար անոթներում, ինչպես նաեւ ունենում են ավելի ճկուն զարկերակներ, ինչը նվազեցնում Է սրտի հիվանդությունների վտանգը: Թվերով դա արտահայտվում Է հարցման մասնակիցների մոտ զարկերակների կարծրության 15 տոկոս ավելացմամբ, սակայն առավոտյան սննդի ընդունումն այս ցուցանիշը նվազեցրել Է 6,3 տոկոսով: Իրենց հերթին, նրանք, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել հեռուստացույցի Էկրանի առջեւ, եւ ընդհանրապես գերադասում են նստակյաց ապրելակերպը, երակներում թիթեղիկների առաջացման գրեթե կրկնակի ավելի շանսեր ունեն նրանց համեմատությամբ, ովքեր դա հազվադեպ են անում: Դեռ ավելին՝ նույնիսկ աննշան տնային ակտիվությունը՝ նվազ Էներգածախսումներով, դրականորեն Է ներգործում առողջության վրա: Պարզվել Է, որ եթե երկնագույն Էկրան դիտես շաբաթական 21 ժամից ավելի, ապա կարելի Է հիպերտենզիա (ճնշման բարձրացում) վաստակելու 68 տոկոսով ավելի մեծ շանսեր ստանալ նրանց համեմատությամբ, ովքեր դա անում են շաբաթական 7 ժամից ոչ ավելի: Նաեւ 50 տոկոսով մեծանում են շաքարախտի շանսերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am