1000х90.jpg (78 KB)

Թուրքիայի ՌԾՈՒ-ն եւ Վրաստանի առափնյա պահպանության ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Armenpress 14:53, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih ֆրեգատը եւ TCG Kilic հրթիռային կատերը, ժամանել են Բաթումի նավահանգիստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Թուրքիայի ՌԾՈՒ-ի նավերը Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն «Մավի Վաթան-2019» («Երկնագույն հայրենիք-2019») զորավարժությունների շրջանակում, որոնք Թուրքիան Սեւ, Էգեյան եւ Միջերկրական ծովերի ջրատարածքներում անցկացնում Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 8-ը:

Ինչպես նշվում Է, վերջին քսան տարում Թուրքիան Վրաստանի հետ ակտիվորեն համագործակցում Է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, օգնություն Է ցուցաբերում կադրերի պատրաստման եւ առափնյա պահպանության համակարգի հանդերձման, դրանց մակարդակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am