Facebook-ն անձնական հաղորդագրությունների ծածկագրում կկիրառի իր բոլոր հարթակներում

Armenpress 10:18, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է ընկերության բոլոր հարթակներում օգտատերերի անձնական հաղորդագրությունների համար միջանցիկ ծածկագում (end-to-end encryption) կիրառելու պլանների մասին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է սոցցանցի օգտահաշվում զետեղված նրա հայտարարությունից:

«Մենք պլանավորում ենք ստեղծել (անվտագության այդ համակարգը – խմբ.), քանի որ մշակել ենք WhatsApp-ը. հաղորդագրություններում կենտրոնանալ ամենագլխավոր եւ մասնավոր քեյսի վրա, դրանք դարձնել առավելագույնս անվտանգ, եւ այնուհետեւ ստեղծել ավելի շատ հնարավորություններ մարդկանց փոխգործակցության համար, այդ թվում զանգերի, տեսաչաթերի, խմբերում (հաղորդման), սթորիզի միջոցով, գործարարության, վճարումների, առեւտրի համար եւ վերջին հաշվով այլ մասնավոր ծառայությունների հարթակների համար»,- գրել Է Ցուկերբերգը: Ընկերության ղեկավարը նշել Է, որ ծածկագրված հաղորդագրությունների հաղորդման համակարգերի ստեղծման աշխատանքն արդեն սկսվել Է եւ 2019 թվականի ընթացքում կշարունակվի մինչեւ ծառայություններում «ծածկագրման լիակատար ներդրումը»:

Միջանցիկ ծածկագրումը տվյալների հաղորդման եղանակ Է, որտեղ միայն հաղորդմանը մասնակցող օգտատերերն ունեն հաղորդումներ մուտքի հնարավորություն, իսկ ծածկագրման բանալիները չեն հայտնվում երրորդ անձանց ձեռքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am