Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության աճ Է արձանագրել

Armenpress 13:03, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Forbes հանդեսի վարկածով, Էլ ավելի Է հարստացել եւ բարելավել Է իր դիրքը միլիարդատերերի ցուցակում: Իվանիշվիլին 4,9 մլրդ դոլար կարողությամբ տեղ Է գրավել վարկանիշի 365-րդ դիրքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսինքն՝ տարվա ընթացքում նա իր կապիտալն ավելացրել Է 0,2 մլրդ դոլարով: Այն ժամանակ նա աշխարհի միլիարդատերերի թվում զբաղեցնում Էր 465-րդ հորիզոնականը: Առաջին անգամ վրացի միլիարդատերը, 3,9 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել Է 2006 թվականին (173-րդ տեղն աշխարհում): Նրա առավելագույն ցուցանիշը եղել Է 143-րդ դիրքը՝ 2008 թվականին:

Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում Էր 6,4 մլրդ դոլար: Forbes-ի առաջատարների առաջին եռյակում Է Amazon առցանց-ռիթեյլերի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 131 մլրդ դոլարով: Երկրորդ տեղը բաժին Է հասել վարկանիշի նախկին առաջատարին՝ ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բել Գեյթսին՝ 96,5 մլրդ դոլար կարողությամբ: Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթն իր 82,5 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել Է պատվավոր երրորդ հորիզոնականը: Ընդամենը հրատարակությունը հաշվել Է 2 հազար 153 դոլարային միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը կազմում Է 8,7 տրիլիոն դոլար, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am