Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիրը հաստատել են իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին

Armenpress 12:39, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»:

«Մենք քննարկելու ենք ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռ անվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են: Քննարկումների շրջանակը բավական լայն է լինելու, և ժամանելու են ոլորտի ամենահայտնի մասնագետներ»,- նշել է համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Համաժողովն անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am