Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հուշ-երեկոյին

Armenpress 18:55, 5 Մարտ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված հուշ-երեկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am